Չինաստանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել![]() 21 ապրիլի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Սիչուան նահանգում այսօր` տեղական ժամանակով ժամը 04:53-ին, նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ուժեղ ցնցումից հետո սեյսմոլոգներն արդեն 850 հետցնցում են արձանագրել, հայտնում է НТВ-ն: Հետցնցումներից 57-ի դեպքում ուժգնությունը կազմել է 3 մագնիտուդ, երկուսի դեպքում 5–5.9 մագնիտուդ: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհերի թիվը հասել է 179-ի, իսկ 7 հազարը ստացել են վնասվածքներ: Ողջ հանրապետության տարածքից աղետի գոտի են ուղարկվել փրկարարներ և բուժաշխատողներ: Երկրաշարժի հետևանքով առաջացած փլուզումները փակել են որոշ բնակավայրեր տանող ճանապարհները: Հիշեցնենք, որ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Չինաստանի հարավ- արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում: Աղետի գոտում այս պահին գտնվում է 7.5 հազար զինծառայող և 5 հազար ոստիկան: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |