Ֆրանսուա Բորլի. Թուրքերը բողոքում են Patriot հրթիռների դեմ

Ֆրանսուա Բորլի. Թուրքերը բողոքում են Patriot հրթիռների դեմ

PanARMENIAN.Net - Patriot հրթիռները բաժանել են թուրքական հանրությունը: Վերջերս տարանջատումը ավելի հստակ է դարձել՝ աճող դժգոհությունը օտարերկրացի զինվորականների ներկայության դեմ հանգեցնում է սոցիալան հուզումների: Այդ մասին գրում է լրագրող Ֆրանսուա Բորլին: Նա գտնում է, որ հաջորդ շաբաթ կարող են բողոքի զանգվածային ցույցեր անցնել Patriot հրթիռների ներկայության դեմ: «Այս շաբաթվա սկզբում թուրք հայրենասիրական «Թուրքական երիտասարդության միությունը» խոշոր հաքերային հարձակում է գործել թուրքական ԶԼՄ-ների դեմ»,-գրում է լրագրողը: Միության ակտիվիստները հայտնի են գերմանացի զինվորներին ծեծի ենթարկելով ու ՆԱՏՕ-ի դեմ ուղղված այլ ակցիաներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---