Երևանի կրկեսի արտիստները ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում![]() 14 մայիսի 2013 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Մինչ Երևանի կրկեսի շենքի պատրաստ լինելը, կոլեկտիվը կանոնավոր արտագնա համերգներ է կազմակերպելու։ Այս մասին տեղեկացնում են կրկեսի տնօրինությունից: Մասնավորապես, կրկեսայինն կոլեկտիվը նախատեսում է ամիսը մեկ անգամ ելույթ ունենալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Իսկ կրկեսի շենքը, որ կառուցվում է իր հին տեղում, ծրագրված է շահագործման հանձնել մինչև 2014 թ. տարեվերջ։ Կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, օրերս հաստատվել է։ Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։ Սակայն նոր շենքը համապատասխանելու է այդ կարգի կառույցների համար եղած արդի միջազգային չափանիշներին և նախկին 1560 ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |