«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթում հաղթել է Երևանի պետական հումանիտար քոլեջը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթում հաղթել է Երևանի պետական հումանիտար քոլեջը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների շրջանում անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը։

Մասնակցում էր Երևանում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների 9 թիմ՝ յուրաքանչյուրում 6 անդամ։ Խաղի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են Գիտակների հայկական ասոցիացիայի հետ։

Խաղն անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 12 հարց։ Ինտելեկտուալ խաղում հաղթել է Երևանի պետական հումանիտար քոլեջը, երկրորդ հորիզոնականում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը։ Հաղթող թիմը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացել է Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրի։

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանը նշել է, որ խաղ-մրցույթը ևս մեկ հնարավորություն է ինտելեկտուալ առումով միմյանց հետ մրցելու, իրար ճանաչելու և հետագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---