Կամավորները «հայտնաբերել են» ծխող վարորդներին. Նրանց տվյալները քաղաքապետարանում են

Կամավորները «հայտնաբերել են» ծխող վարորդներին. Նրանց տվյալները քաղաքապետարանում են

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքնային խորհրդակցությունն է կայացել: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ վարորդների` ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաև կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բնապահպանության վարչության պետը զեկուցել է ոռոգման նոր ցանցերի կառուցման մասին: 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաև Երևանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:

Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ իրականացվում է նաև հայտարարություններ փակցնելու համար նախատեսված ցուցատախտակների տեղադրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---