Ա. Աշոտյան. Այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին

Ա. Աշոտյան. Այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին

PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ամփոփվել են 2012-13 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքները: Հաղթողներին ողջունել և մրցանակներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այս տարի աշակերտներն աննախադեպ բարձր մասնակցություն են ցուցաբերել օլիմպիադաներին, ընդ որում` բոլոր առարկաների գծով: «Գոհունակությամբ պետք է նշել, որ այս տարի մեծ է նաև մարզային դպրոցների մասնակցությունը և այն երեխաների քանակը, ովքեր առաջին անգամ են մասնակցում օլիմպիադաներին»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ հանրապետական օլիմպիադաների բոլոր հաղթողները ցանկացած երկրում կարող են բարձր պահել Հայաստանի պատիվը: Նախարարը նաև նշել է, որ հանրապետական փուլի հաղթողներից են կազմվում միջազգային օլիպիադաների հավաքականները, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, վերջին տարիներին բացառապես ձևավորվում են աշակերտների հնարավոր հաջողություններից և վերջիններիս առաջադիմությունից:

«Օլիմպիադաները տարեցտարի դառնում են առավել օբյեկտիվ, կիրառվում են գիտելիքների ստուգման նոր մեթոդներ: Ցանկանում եմ նաև նշել, որ մեզ համար չկան առաջին և երկրորդ կարգի օլիմպիադաներ. բոլորը մեզ համար նույն նշանակությունն ունեն, եթե չասեմ ավելին` հայագիտական և «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաներից անցկացվող օլիմպիադաները հատուկ ուշադրության են արժանանում»,-ընգծել է նախարարը` հավելելով, որ օլիմպիադաներն անցկացվում են ՀՀ բուհերի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Մայր Աթոռի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում: Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Նշենք, որ դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների արդյունքում 16 առարկաների գծով առաջին կարգի մրցանակի է արժանացել 73 աշակերտ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---