Ողջի գետ թափված ժավելի խտահեղուկը շրջակա միջավայրին 4.235.000 դրամի վնաս է պատճառել![]() 22 մայիսի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Վթարի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը` թափվել ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը: ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ որ մասնագետների գնահատմամբ` ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 4.235.000 ՀՀ դրամ, որը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |