«Բաց դաս» ծրագրով խորհրդարանում էին Երևանի և Արմավիրի դպրոցականները![]() 22 մայիսի 2013 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երևանի և Արմավիրի դպրոցների սաների հետ: Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացան երկրի խորհրդարանի հիմնական՝ օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, տեղեկացան մշտական մասնագիտական հանձնաժողովների աշխատանքների մասին: Արտակ Դավթյանը ներկայացրեց նաև պատգամավորների թվի ընտրության նախապատմությունը՝ ասելով, որ 131-ը խորհրդանշում է 131-րդ Կաթողիկոսին, ով առաջնորդում էր Հայ առաքելական եկեղեցին 1995 թ.՝ Սահմանադրությունն ընդունելիս: ԱԺ հանձնաժողովի նախագահի հետ զրույցում դպրոցականներն անդրադարձան կրթական համակարգին առնչվող մի շարք խնդիրների: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |