23-ամյա երիտասարդը խաբեությամբ տիրացել է հասակակցի մեքենային և մաս-մաս վաճառել այն

23-ամյա երիտասարդը խաբեությամբ տիրացել է հասակակցի մեքենային և մաս-մաս վաճառել այն

PanARMENIAN.Net - Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նախօրեին Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին մի կայքի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ և չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500 դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող «ԳԱԶ-31100» մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:

Պարզվել է, որ Ռոբերտը 1988 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է, որից ընդունվել է հաղորդում: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---