Բնապահպանության նախարարությունում աշխատավարձերը, հնարավոր է, բարձրանան![]() 24 մայիսի 2013 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել քննարկումներ ստորաբաժանումների և կազմակերպությունների ղեկավարների 2012թ. կատարած աշխատանքների մասին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկման մասնակիցներին հանձնարարվել է 2013թ. ուշադրություն դարձնել ծրագրային ցուցանիշների կատարմանը՝ շտկելով 2012թ. տեղ գտած բացթողումները: Արամ Հարությունյանը հանձնարարել է բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ռեսուրսների մոբիլիզացման միջոցով դիտարկել աշխատավարձերի բարձրացման հնարավորությունները: Նախարար Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել մեծ տեղ հատկացնել աշխատանքների թափանցիկությանը և դրանց պատշաճ իրազեկմանը: Բնապահպանության նախարարը հանձնարարել է, որպեսզի ստորաբաժանումներում տարվող գիտական աշխատանքները ծրագրային բնույթ կրեն, ինչպես նաև ապահովել սերտ համագործակցություն նախարարության ստորաբաժանումների ու կազմակերպությունների միջև՝ բնապահպանական խնդիրների լուծման գործում և զարգացնել էլեկտրոնային համակարգի կիրառումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |