Քաղաքապետարանը` ասֆալտապատված ծառերի մասին. Համապատասխան քայլեր կձեռնարկվեն

Քաղաքապետարանը` ասֆալտապատված ծառերի մասին. Համապատասխան քայլեր կձեռնարկվեն

PanARMENIAN.Net - Առավոտյան համացանցում լուսանկար տարածվեց, որում Սարյան փողոցի մի քանի ծառեր էին` ասֆալտապատված արմատներով: Քիչ առաջ «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան էջը համացանցում տեղեկություն տարածեց, որ բնապահպանները գնալու են քլունգներով «ազատելու» ծառերի ասֆալտապատված արմատները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակիցի հետ զրույցում ասաց, որ տեսել է սոցցանցերում տարածվող լուսանկարը: «Մի քանի րոպե առաջ քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետի հետ էի խոսում: Նա կգնա և տեղում կճշտի, թե ինչ է կատարվել: Եթե լուսանկարում պատկերվածը համապատասխանի իրականությանը, համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---