88 տարեկան հասակում կյանքից հեռացավ սրտաբան Կարեն Քյանդարյանը

88 տարեկան հասակում կյանքից հեռացավ սրտաբան Կարեն Քյանդարյանը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին կյանքից հեռացավ Հայաստանի ժամանակակից բժշկութայն հիմնադիրներից մեկը՝ ականավոր սրտաբան, ռենտգենոլոգ, հիանալի Մարդ Կարեն Քյանդարյանը:

Քյանդարյանը ծնվել է Երևանում, 1925թ. հունվարի 11-ին: Նա շուրջ 500 աշխատություններ է հրապարակել ռուսերեն, հայերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով: Քյանդարյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, սիմպոզիումների: Արգասաբեր աշխատանքի համար նա արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի:

Նա զբաղվել է ռենտգենա-ռադիոմիջուկային հեմոդինամիկ ախտորոշմամբ, ԷԿԳ, և միոկարդի անբավարարության լաբորատոր ախտորոշման խնդիրներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---