Ֆրանսիացի սենատոր. ԼՂՀ-ն մեծ զարգացում է ապրել, սակայն Արցախի իրավունքները հավասարպես չեն հարգվում

Ֆրանսիացի սենատոր. ԼՂՀ-ն մեծ զարգացում է ապրել, սակայն Արցախի իրավունքները հավասարպես չեն հարգվում

PanARMENIAN.Net - Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամներ՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ Բեռնար Սոժե, Անրի դը Ռենկուրը այցելել են Արցախ, որտեղից տպավորված են վերադառնալու Ֆրանսիա:

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք հայտարարեցին, որ Արցախը վերակառուցվում է, որ այտեղ առկա են կայացած պետական կառույցներ՝ ԼՂՀ նախագահություն, վարչապետ, նախարարներ, մշտական հանձնաժողովներ, Ազգային ժողով: Բարեկամական խմբի անդամները Արցախում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և այլ պաշտոնյաների հետ:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ վերջին տարիներին Արցախում և տնտեսության, և զբոսաշրջության առումով բարեփոխումներն ակնհայտ են:

«Մենք այցելեցինք Ստեփանակերտի օդանավակայն, որը, դժբախտաբար, դեռ չի գործում: Ամեն ինչ պատրաստ է, շատ գեղեցիկ օդանավակայն է: Մենք այցելեցինք նաև Շուշի քաղաք, տեսանք թանգարանը, ուսումնարանը, որ կառուցման ընթացքում է: Հանդիպեցինք Ստեփանակերտի Ֆրանսախոսների ակումբի հետ: Ինչ վերաբերում է ԼՂՀ հետ բարեկամության քաղաքական շրջանակին, ապա այն ներառում է պատգամավորների, խորհրդարանականների, սենատորների, որոնք առնվազն մեկ անգամ այցելել են Արցախ: Այս օրվա դրությամբ շրջանակում կա մոտ 25 խորհրդարանական, ովքեր ստորագրել են հայտարարություն: Այցի նպատակն է էլ ավելի տեղեկանալ իրավիճակի մասին, և օժանդակել, որ Արցախը կարողանա շարունակել ապրել խաղաղությամբ, այս երկրի ուզածը խաղաղությունն է ու սեփական անվտանգության ապահովումը»,- ասաց ֆրանսիացի պատգամավորը:

Ֆրանսիայի Սենատի անդամ Բեռնար Սոժեն հայտնեց, որ Արցախում եղել էր քսան տարի առաջ, երբ պատերազմ էր. «Ամենուր և մասնավորապես Լաչինի միջանցքում զինվորներ էին: Գորիսը և Ստեփանակերտը կապող ճանապարհը ասվալտապատ չէր: Ակնհայտ է, որ ԼՂՀ-ն մեծ զարգացում է ապրել, բայց դեռ շատ անելիքներ կան: Մեծ տպավորություն եմ ստացել այն պատասխանատու աշխատանքից, որ ստանձնել են այդ երկրի ղեկավարները, լրջությունը և ջանքերը, որ դնում են իրենց աշխպատանքի մեջ»,- ասաց սենատորը:

Բեռնար Սոժեն ընդգծեց, որ պետք է հիմք ընդունել միջազգային կարևոր փաստաթղթերը՝ մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագիրը, որ հիմնվում է ազատության և հավասարության վրա: «Ղարաբաղի իրավունքները հավասարպես չեն հարգվում, այն ճանաչված չէ մյուս երկների կողմից, այս առումով պետք է ջանքեր գործադրել: Տարբեր բաներ են՝ պայքարել երկրի ճանաչման համար և շարունակել ապրել խաղաղության մեջ:

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, հանդիպեցինք մի քանի գեներալների, այն ինչը ինձ վրա տպավորւթյուն գործեց, որ գեներալներն ասում էին, որ ցանկանում են խաղաղության զինվորներ լինել: ԼՂՀ հետ այս քաղաքկան շրջանակը մի փոքրիկ գործիք է, որ աջակցի այս գործընթացներին: Ամենակարևորը քաղաքական կամքն է»,- ասաց սենատորը: Նա նշեց, որ իր ելույթը միշտ ավարտում է «Կեցցե Հայաստան, կեցցե Ֆրանսիա, կեցցե բարեկամություն» խոսքերով, որոնք Բեռնար Սոժեն արտասանեց հայերեն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---