Հյուսիսային պողոտայում Երեխաների ﬕջազգային օրվան նվիրված բարեգործական DJ մարաթոն կանցկացվի

Հյուսիսային պողոտայում Երեխաների ﬕջազգային օրվան նվիրված բարեգործական DJ մարաթոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, ԴիՋեյների հայկական ասոցացիան կազմակերպում է բարեգործական տասներկուժամյա մարաթոն և օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների օգնությանն ուղղված ﬕջոցների հանգանակություն։

Հյուսիսային պողոտայում, ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն ԴիՋեյները։ Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր,որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրությունև «street dance» պարային շոու:

Միջոցների հանգանակությունը կանցկացվի հատուկ մարաթոնի համարպատրաստված CD-սկավառակների վաճառքի հաշվին։ Բարեգործական երեկոյի բոլոր մասնակիցները հանդես են գալիս անհատույց`աջակցություն ցուցաբերելով ﬕջոցառման նպատակներին։ Սկավառակների վաճառքից ստացված գումարը կօգտագործվի օնկոգիական հիվանդությամբ տառապող երեխաներին օգնելու համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---