Երեւանը, Բաքուն եւ Թբիլիսին միաժամանակ կսկսեն ԵՄ-ի հետ գործողությունների ծրագրերի նախապատրաստման բանակցությունները28 հունվարի 2006 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Երեք հարավկովկասյան երկրները միաժամանակ կսկսեն գործողությունների ծրագրերի նախապատրաստման բանակցությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին հունվարի 27-ին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, թեեւ գործողությունների ծրագրերը իրենց բնույթով տարբեր են լինելու, հույս կա, որ երեք երկրներն էլ կկարողանան ավարտել դրանց շուրջ տարվող խորհրդատվությունները եւ միաժամանակ ստորագրել համապատասխան համաձայնագրերը ԵՄ-ի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Հ. Տալվիտիեն նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում: «ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ուղղորդել իր ռեսուրսները այդ ուղղությամբ: Պրահայի գործընթացը շարունակվում է ու որոշակի լավատեսությունը դեռեւս պահպանվում է, բայց չի կարելի չնշել մի շարք չլուծված խնդիրների առկայության մասին»,- նշել է նա: Հայ- թուրքական սահմանի բացման կապակցությամբ, Հեյկի Տալվիտիեն հայտարարել է, որ տվյալ հարցը գտնվում է միայն Թուրքիայի կառավարության իրավասությունների ներքո: «Ես հասկանում եմ, որ այս հարցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածության հետ: Սակայն կարող եմ նշել, որ ԵՄ-ն հետաքրքրված է տարածաշրջանային նախագծերի զարգացման եւ Հարավային Կովկասի երկրների եվրաինտեգրման հարցում»,- ասաց նա: Նա նշեց, որ իր այս այցը տարածաշրջան վերջինն է, եւ մյուս հատուկ ներկայացուցչի անունը պարզ կդառնա Բրյուսելում շարունակվող խորհրդատվությունների արդյունքում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |