Ալեքսանդր Բիչկով. Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ուսանելի են այն երկրների համար

Ալեքսանդր Բիչկով. Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն  ուսանելի են այն երկրների համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ունեն ընդլայնման և խորացման ուղղվածություն:

Կարևորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարևորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան և Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման և հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:

ԱԳ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության և հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---