«Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն

«Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ից «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ: «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն է:

Այսօր զորավարժությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանությանը պետը տեղում ծանոթացավ զորավարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակցների հանդերձավորումն ու պատրաստականությունը:

Վարժանքի ընթացքում և ավարտին Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ ցուցումներ՝ գործողության կազմակերպման, կառավարման և տարբեր ստորաբաժանումների հստակ փոխգործակցության հասնելու վերաբերյալ: Զորավարժության ամփոփիչ փուլը հունիսի 19-ին է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---