«Հարսնաքարի գործ». 4 փաստբանի դեմ դատական սանկցիա կիրառվեց դատադուլին մասնակցելու և նիստին չներկայանալու համար![]() 18 հունիսի 2013 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Հարսնաքարի գործով» դատական գործընթացը: Դատավորը դատական սանկցիա է կիրառել մեղադրանքի ու պաշտպանության կողմի 4 փաստաբանների դեմ` տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյան, ամբաստանյալներ Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի ու Նորայր Հայրապետյանի պաշտպաններ Ավագ Լալայան, Միհրան Պողոսյան և Երեմ Սարգսյան: Նրանք բացակայել էին` նախորդ նիստին մասնակցելու փոխարեն դատադուլ հայտարարելով: Մասնակցել են Վճռաբեկ դատարանի դեմ փաստաբանների բողոքի ակցիաներին: Փաստաբանները նախազգուշացում ստացան, որովհետև դատարանը նրանց բացակայությունն անհարգելի գնահատեց: Նրանց բացակայությամբ պայմանավորված նախորդ նիստը տեղի չի ունեցել: ![]() Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |