«Զվարթնոց»-ից դուրս եկող կեղտաջուրը փչացնում է Թաիրովի բնակիչների բերքը![]() PanARMENIAN.Net - Մայիս ամսվա սկզբից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ջրատար խողովակի վնասվածության արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքն ամբողջությամբ լցվում է կեղտաջրերով: Արդյունքում փչանում է Արմավիրի մարզի Թաիրով համայնքի բնակիչների ողջ բերքը և նրանք կրում են նյութական վնասներ: Նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, ովքեր հայտնել են, որ, իրոք, «Արմենիա» միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից ՌԱՕ Մարս ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող կեղտաջրերի կոլեկտոր մղվող կեղտաջրերը գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտման աղբյուր են հանդիսանում, սակայն մինչ օրս ոլորտի պատասխանատու պետական մարմինները խնդրի լուծման համար որևէ միջոցներ չեն ձեռնարկել: Թաիրովի բնակիչները դիմել են Մարդու իրավունքների Պաշտպանին և մանրամասները ճշտելու նպատակով Պաշտպանը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ Արմավիրի մարզպետին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Պաշտպանի հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը հայտնել է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով մշակվել է «Զվարթնոց» օդանավակայանի վթարված ճնշումային կոյուղագիծը քաղաքային կոյուղու կոլեկտորին միացնելու նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում միացման աշխատանքների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ բարձրացված խնդրի կապակցությամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ում ներկայումս իրականացվում են ստուգումներ, ինչի շրջանակներում կպարզվեն նաև բնակիչների բողոքում նշված փաստերը և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Արմավիր մարզպետարանից դեռևս ոչ մի պատասխան չի ստացվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |