Այսօր ամենուրեք տեղումներ են սպասվում![]() 19 հունիսի 2013 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության մեծ մասում կդիտվի ամպամած եղանակ, ամենուրեք, բացի Արցախից, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, հնարավոր են առատ անձրևներ, տեղ-տեղ նաև կարկուտ: Առանձին վայրերում հնարավոր է սաստիկ քամի պոռթկումներով մինչև 22մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը. այստեղ կդիտվի փոփոխական ամպամածություն, կարճատև անձրևի փոքր հավանականություն կա միայն երեկոյան ժամերին: Երևանում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում 10-15մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +27+29, երեկոյան +23+25 աստիճան տաքություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |