Գյումրու Բուլվարային թաղամաս. Խմելու ջուր այն նկուղից, որտեղ հոսում է կոյուղին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը բազմիցս անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային անմխիթար պայմաններին: Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, անօգական ընտանիքների մասին է: Այս քառահարկ շենքը ոչ միայն կտուրից, այլ նաև կոմունալ-կենցաղային պայմաններից է զուրկ:Այդ կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |