Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ, միայն արևելյան առանձին շրջաններում ցերեկը կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր են թույլ և կարճ անձրևներ: Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը` 2-3 օրվա ընթացքում մոտ 10 աստիճանով, խիստ բացասական է ազդում քրոնիկ սրտանոթայնի հիվանդություններ ունեցողների վրա: Ըստ այդմ, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել օրակարգն ու սննդակարգը, ֆիզիկական ծանր աշխատանքն այս օրերին հակացուցված է: Բացի այդ, 13:00-17:00 անհրաժեշտ է պատսպարվել արևից:

Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների, արևային եղանակ: Քամին` 7-10մ/վրկ արագությամբ է: Ցերեկը սպասվում է+29+31, երեկոյան +24+26 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---