Ռամբուեյի բանակցությունները «պրահայան գործընթացի» կրախն են, հայտարարում են Բաքվում14 փետրվարի 2006 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները չեն բացառում, որ Ռամբույեի բանակցությունների անհաջող ելքը հերթական անգամ սառեցնի վերստին ակտիվացած բանակցային գործընթացը: Քաղաքագետ Իլգար Մամեդովը հայտարարել է, թե Ռամբույեում ավարտին մոտեցավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցութունների եւս մի փուլը` այսպես կոչված «պրահյան գործընթացը»: «Առնվազն մեկ տարի առաջ արդեն զգացվում էր, որ երկու կառավարություններն էլ մտահոգված են ընտրություններով ու դրանց ընթացքում Արեւմուտքի աջակցությունը ստանալու անհրաժեշտությամբ: Պրահյան գործընթացը երկու կողմերը պարզապես օգտագործում էին` ելնելով իրենց նպատակներից: Ընտրական շրջանը Ադրբեջանում ու Հայաստանում ավարտվեց, ու պրահյան գործընթացի անհրաժեշտությունը վերացավ: Եվ օրինաչափ էր, որ այդ գործընթացը նման տխուր ավարտ արձանագրեց», - ասաց Մամեդովը: «Եթե պայմանավորվածությունների ձեռքբերման հարցը կախված լինի Ադրբեջանի ու Հայաստանի բարի կամքից` որեւէ արդյունք ակնկալել հնարավոր չի լինի: Բայց եթե մեծ տերությունները լրջորեն ձեռնամուխ լինեն այս գործին`մեռյալ կետից շարժվել հնարավոր է», - հայտարարել է մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ` Ռասիմ Մուսաբեկովը: Ադրբեջանցի քաղաքագետները, այդուհանդերձ, համոզված են, որ թեեւ Ռամբույեում լուրջ տեղաշարժեր չարձանագրվեցին, ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ անելիք ունի: «Չեմ կարծում, որ խոսքը Մինսկի խմբի վախճանի մասին է: Խոսքը պրահյան գործընթացի եւ դրա հիմնարար սկզբունքի` հանրաքվեի գաղափարի կրախի մասին է», - ասաց Իլգար Մամեդովը: Իսկ Ռասիմ Մուսաբեկովը չբացառեց, որ առաջիկայում բանակցային գործընթացը սառեցվի այնպես, ինչպես դա եղավ Քի Ուեստի բանակցություններից հետո: «Դա շատ հավանական է», - պարզաբանեց Մուսաբեկովը: - «Այդ պարագայում մեզ սպասում է սպառազինությունների մրցավազքի լուրջ փուլ տարածաշրջանում: Իսկ երբ զենք են գնում, այն երբեմն կրակում է»,- հայտարարել է Մուսաբեկովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |