Այս տարի առաջին անգամ հայկական ծիրանն արտահանվել է Զիմբաբվե13 հուլիսի 2013 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 26 800 տոննա ծիրան, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ընդ րում 3 800 տոննա ատրահանվել է Վրաստան, իսկ 76 տոննա Նիդերլանդներ, Նորվեգիա և Բելառուս: «Այս տարի առաջին անգամ հայկական ծիրանը արտահանվել է Զիմբաբվե, իհարկե փոքր քանակությամբ»,-ասել է նա: Արտահանվող ծիրանի մթերման գինը տատանվում է 200-700 դրամի սահմաններում 1 կգ դիմաց: Ռոբերտ Մակարյանը նաև հայտնել է, որ պտուղ-բանջարեղենի մթերման ծավալը այսօրվա դրությամբ կազմում է 42 505 տոննա, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը 31 280 տոննա էր: Նա հավելել է նաև, որ ծիրան են մթերում 21 ընկերություններ, որոնք հուլիսի կեսի դրությամբ արդեն մթերել են 10 108 տոննա ծիրան նախորդ տարվա նույն շրջանի 4 480 տոննայի դիմաց: «Մթերման գործընթացը դեռ չի ավարտվել, և ցուցանիշները դեռ կաճեն»,-ասել է Մակարյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |