Իրանը մտադիր է Հայաստանում առևտրի կենտրոն բացել![]() 16 հուլիսի 2013 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Իրանում քննարկում են մեր երկրում առևտրի կենտրոնի բացման հնարավորությունը: Այս մասին Երևանում անցկացվող հայ-իրանական բիզնես-ֆորումի ընթացքում տեղեկացրեց Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը: «Առևտրի կենտրոնը կլուծի տարանցման ու առևտրի զարգացման հետ կապված խնդիրները»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ: Ալե-Էսհաղը հավելեց նաև, որ Հայաստանի առջև բացվում է Իրանի 14 հարևանների բազմամիլիոն շուկան: Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյաննընդգծեց երկու երկրների միջև առևտրի պոտենցիալի օգտագործման կարևորությունը: «Իրանը Հայաստանի առևտրային հիգերորդ գործընկերն է, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ավելի քան 300 մլն դոլար է կազմում: Բայց սա մեր ուզած մակարդակն ու ցուցանիշը չէ»,- ասաց նա: Այս առթիվ Պետրոսյանն ավելացրեց, որ մոտական տարիներին դեռ մեծ աշխատանք պետք է տարվի Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության կրկնապատկման ուղղությամբ: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |