«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի բերման ենթարկված ակտիվիստներին բաց են թողել

«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի բերման ենթարկված ակտիվիստներին բաց են թողել

PanARMENIAN.Net - Ժամեր առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմուքն բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել : Այս ամսին տեղեկացնում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամներից Ռուզաննա Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցող Տարոն Հարությունյանին և Վահագն Մինասյանին բերման են ենթարկել, ինչից հետո ակցիայի մի խումբ մասնակիցներ հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի դիմաց:

Հիշեցնենք, որ այսօր ուժի մեջ է մտել որոշումը՝ ըստ որի երթուղային տաքսիների ուղեվարձը թանկացավ 50 դրամով: Երեկ գիշերն և այսօր մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են անցկացնում և թռուցիկներ են բաժանում, նրանք հրաժարվում են վճարել սահմանված գումարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---