ԵՄ-ն և Հայաստանը այսօր ավարտել են առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները![]() 24 հուլիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները, ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ: Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբեությունների նոր շրջանակ: ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ: Հայաստանին այն տրամադրում է առևտրային հարաբերություներն արդիականացնելու և տնտեսությունը զարգացնելու մի շրջանակ՝ հիմնված առևտրի հետ առնչվող ոլորտներում օրենքների և իրավական ակտերի ներդաշնակեցման վրա: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: ԽՀԱԱԳ հետևանքով բարեփոխված առևտրային հնարավորությունները, ակնկալվում է, որ կնպաստեն թե ԵՄ-ն և, թե Հայաստանի տնտեսությանը: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում, Հայկական տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո, ապահովելով 2.3 % ՀՆԱ աճ: Դա հնարավոր դարձնելու հիմնական նախադրայալը ոչ սակագնային պայմանների վերացումն է: ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել որոշ 74 միլիոն եվրոյի շահույթ: ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի աևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման և 8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |