Այս կիրակի Երևանում կբացվի գյուղմթերքի չորրորդ տոնավաճառը![]() 1 օգոստոսի 2013 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերին հատվածում կվերաբացվի գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը:Տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կաշխատի ամենօրյա ռեժիմով: Շուկան նախատեսված է 200 տաղավարի համար: Տոնավաճառին կարող են մասնակցել բացառապես սեփական արտադրանքը ներկայացնող սուբյեկտները՝ անվճար հիմունքներով: Առևտրային միջնորդների միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել են հատուկ ընթացակարգեր. մասնակցության թույլտվությունը տրվում է հատուկ տեղեկանքներով՝ միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից: Տոնավաճառի մասնակիցներին Գյուղատնտեսության նախարարությունն անվճար կտրամադրի հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառը կգործի Գյուղատնտեսության նախարարության, քաղաքապետարանի և ոստիկանության վերահսկողության ներքո: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |