ՊՆ. Հակառակորդի արձակած կրակոցների միջադեպերով քրեական գործեր են հարուցվել![]() 6 օգոստոսի 2013 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Բանակում օրերս տեղի ունեցած երկու միջադեպերի գործով հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քրեկան գործերը հարուցվել են ՀՀ քր. օր-ի 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Նշենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը: Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին: Օգոստոսի 5-ին, ժամը 23:00-ի սահմաններում նույն մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակած կրակոցից՝ ձախ ազդրի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել զորամասի մեկ այլ զինծառայող, որին վտանգավոր գոտուց տեղափոխելու ընթացքում հակառակորդի մարտական հենակետից կրակ է արձակվել զորամասի մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զինծառայողը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը: Ավելացնենք, որ զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |