Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա կլինի վարչական դատարանի դիմաց

Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա կլինի վարչական դատարանի դիմաց

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 12:00-ին վարչական դատարանի դիմաց գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա կլինի: Արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձնում գազի և էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված հայցը:

«Անկախ ամեն ինչից ու ամենքից, եթե նույնիսկ ՀՀ վարչական դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը միևնույն է մենք տեր ենք լինելու մեր իրավունքներին ու կրկին դիմելու ենք դատարան, քանի որ մեր պայքարը ազնիվ է: Խնդրում ենք բոլոր ՀՀ քաղաքացիներին, ում հուզում է այս խնդիրը, միանալ մեր բոլորիս պայքարին»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---