ԱԳՆ․ Եգիպտոսում այժմ հանգստացող հայեր չկան, միայն այնտեղ բնակվող մոտ 400 ՀՀ քաղաքացի![]() 18 օգոստոսի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող տուրիստական գործակալությունների և Եգիպտոսում ՀՀ դեսպանատան տվյալներով այս պահի դրությամբ Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հուրգադա ծովափնյա քաղաքում բնակվում են տասը ՀՀ քաղաքացիներ, որոնք այնտեղ են գտնվում աշխատանքի բերումով: Ընդահնուր առմամբ Եգիպտոսում բնակվում են շուրջ 400 ՀՀ քաղաքացիներ, այդ թվում` երկքաղաքացիներ: Կահիրեում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել Եգիպտոսի հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |