2013 թ. առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ը մեծացրել է արտադրության և արտահանման ծավալները20 օգոստոսի 2013 - 11:19 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. առաջին կիսամյակում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ) թողարկել է 13 474 տոննա արտադրանք` 6,7% գերազանցելով 2012 թ. համանման ցուցանիշը: Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արտահանվել է 13 765 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 22% ավել է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմում է 17%` գերազանցելով 42 մլն դոլարը: Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ հաշվետու ժամանակաշրջանում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում` գրեթե 87%: Ինչպես վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը, 2013 թ. հունվար – հունիս ամիսներին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 900 մլն դրամ, որը 33,7% գերազանցում է անցած տարվա I կիսամյակի տվյալները: ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |