«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է անվճար Visa Business քարտեր

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է անվճար Visa Business քարտեր

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մինչև սեպտեմեբրի 30-ը հրավիրում է առևտրային կետեր ունեցող Բանկի հաճախորդներին օգտվելու հատուկ առաջարկից: ԵթեՁեր առևտրային կետում տեղադրված են POS-տերմինալներ կամ տեղադրված կլինեն վերոնշյալ ժամանակահատվածում, և եթե Դուք վճարումներ եք ընդունում Առէկսիմբանկի e-commerrce ծառայության միջոցով, ապա Բանկը կտրամադրի Ձեր իսկ կողմից նշված արժույթով մեկական միջազագային Visa Business վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի` առավելագույնը 2 տարի ժամկետով` ըստ հաճախորդի ցանկության:

Հավելյալ Visa Business վճարային քարտ ձեռք բերելու ցանկության դեպքում մենք սիրով կտրամադրենք այն արտոնյալ պայմաններով` 5000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով և չնվազող մնացորդով` առավելագույնը 2 տարի ժամկետով: Ինչպես նաև ցանկության դեպքում Բանկը տրամադրում է վճարային քարտի անվճար միացում Տելեքարտ համակարգին: Վերոնշյալ կազմակերպությունների աշխատակիցները աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացնելու դեպքում կարող են ձեռք բերել Visa Electron, Visa Classic, Maestro, MasterCard Standard վճարային քարտեր՝ հատուկ 2000 ՀՀ դրամտարեկան սպասարկման վճարով՝ առանց չնվազող մնացորդի, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---