Սպառողն ի՞նքն է մեղավոր, որ բանջարեղենի ու մրգերի տեղական տեսակներն անհետանում են22 օգոստոսի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին գյուղմթերքի ավանդական հայկական տեսակներին փոխարինել են Հայաստան ներկրվող հիբրիդների սերմերը: Սակայն, ինչպես գտնում է «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, դրանում իր մեղքի բաժինն ունի նաև սպառողը, որը միրգ ու բանջարեղեն գնելիս ընտրում է առավել լավ տեսք ունեցողները: «Մենք ինքներս ստիպեցինք արտադրողին անցնել օտարերկրյա հիբրիդների աճեցմանը, որոնք նախատեսված են վերամշակման համար և զիջում են իրենց համային հատկություններով»,-ասաց նա: Ըստ նրա, տեղական տեսակների դուրս մղմանը նպաստում է նաև հողերի դեգրադացիան, քանի որ տեղական տեսակները այդքան շուտ չեն հարմարվում նոր պայմաններին, որքան ներկրվողները: «Հետազոտությունները ցույց են տվել, որ տեղական տեսակների սերմերի բերքատվությունը գրեթե կրկնակի անգամ նվազել է»,-ասել է Նունե Սարուխանյանը: Նրա հետ համամիտ էր գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Հաճախ գնորդները զարմանում են, թե ուր են կորել լոլիկի մեր ավանդական տեսակները: Լոլիկ ընտրելիս գնորդը նախապատվությունը տալիս է պինդ տեսակներին: Բայց նրանք երևի չեն հիշում, որ լոլիկի հայտնի «Անահիտ» տեսակը երբեք պինդ չի եղել»,-ասել է նա: Գառնիկ Պետրոսյանը հավելել է նաև, որ մրգի և բանջարեղենի տեղական տեսակների պահպանումը գյուղնախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից են: Ըստ նրա, «տեղական տեսակները ոչ մի տեղ չեն անհետացել, դրանք կան», իսկ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում կոլեկցիոն այգիների ստեղծման ուղղությամբ, մասնավորապես, ծիրանի, խաղողի և այլ, նպատակ ունենալով պահպանել և բարելավել տեղական տեսակները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |