Գառնիկ Պետրոսյան. Գյուղնախարարությունը ուշադիր հետևում է GMO պարունակող մթերքների ներկրմանը22 օգոստոսի 2013 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի, Հայաստանում դեռևս չկա վտանգ, կապված ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ) պարունակող սնդդամթերքի առկայության հետ: Ըստ Նունե Սարուխանյանի, երկրում գործում են սննդամթերքի անվտանգությունն ապահովող օրենքներ, սակայն դրանք կատարյալ չեն և լրամշակում են պահանջում: Ավելին, ըստ մասնագետի, Հայաստանում քաղաքացիների իրազեկվածության մակարդակը ԳՄՕ պարունակող մթերքի մասին շատ ցածր է զարգացած երկրների համեմատ: Իր հերթին գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հավելեց, որ երկիր են ներկրվում պտղատուների միայն այն սերմերը, որոնք գրանցված են գյուղնախարարությունում: «Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները առավելագույնս բացառելու համար նման ապրանքների ներկրումը»,-ասել է նա: Փոխնախարարը հիշեցրել է նաև, որ խորհրդարանում է գտնվում է«Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են կենսաբանական անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |