Քննարկվել է Երևանի մանկապարտեզներում երեխաների լրացուցիչ ընդունելության հարցը![]() 26 օգոստոսի 2013 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է հրավիրել մանկապարտեզներում հերթագրված երեխաների լրացուցիչ ընդունելություն թույլատրելու հարցը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալներ, քաղաքապետարանի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ Տարոն Մարգարյանն առաջարկել է սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում թույլատրել լրացուցիչ ընդունելություն կատարելը, ինչի արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվեն ևս 1300 երեխաներ։ Քաղաքապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երեխաների ընդունելությունը պետք է կատարվի սահմանված կարգին համապատասխան՝ օրենսդրության պահանջների պահպանմամբ, առաջնահերթությունը տալով հատկապես երեխաների ծնողների՝ Երևան քաղաքի բնակիչ (մշտապես հաշվառված) լինելու և աշխատելու փաստին, բազմազավակ ընտանիքների երեխաներին, ՀՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններից օգտվող միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ ծնողների ու միայնակ մայրերի երեխաներին և այլն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |