Քաղաքապետարան. Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար![]() 27 օգոստոսի 2013 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները: Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակարտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև դպրոցներում անխափան ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պարբերաբար ստուգայցեր է կատարում: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցներում շարունակվում են ուսուցիչների հանդիպումները ծնողների հետ: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ նման հանդիպումների գլխավոր նպատակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի, նաև դրամաքավաքության հնարավոր դեպքերը բացառելն է, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |