2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ29 օգոստոսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկը 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ սահմանելու վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության 2013-2017թթ. ծրագրով արդեն իսկ նախատեսված է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում՝ 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, 2015թ.՝ 55 հազար դրամ, 2016թ.՝ 62,5 հազար դրամ, 2017թ.՝ 70 հազար դրամ: Նեշնեք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների արդյունքում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում ավելացավ 30 տոկոսով՝ հասնելով 45 հազար դրամի: Այսպիսով, 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, իսկ նոր հաշվարկային ծախսերի համար պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի 50 մլրդ դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |