2013թ. I-ին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելն աճել է մինչև 97.4 մլրդ դրամ

2013թ. I-ին կիսամյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելն աճել է մինչև 97.4 մլրդ  դրամ

PanARMENIAN.Net - 2013թ. առաջին կիսամյակի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 5.5% աճ` հասցնելով այնմինչև 97.4 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է 76.6%: Ընդ որում` հաշվետու վեց ամիսների ընթացքում Բանկիընդհանուր ակտիվներն ավելացել են 3.8%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 127.1 մլրդ ՀՀ դրամ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2013թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 109.9 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 4.1%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է 17.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---