Բաշար Ասադը մեղսակից չէ քիմիական գրոհին, հայտնում է գերմանական հետախուզությունը

Բաշար Ասադը մեղսակից չէ քիմիական գրոհին, հայտնում է գերմանական հետախուզությունը

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անձամբ մեղսակից չէ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհի կազմակերպմանը: Այդ մասին գրում է Bild am Sonntag գերմանական թերթը` Գերմանիայի ազգային անվտանգության ծառայությունում չնշված բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով:

DW մեջբերում է անում թերթում տպագրված հոդվածից, որի համաձայն, Ասադը չի եղել գրոհի անմիջական կազմակերպիչը: Հայտարարությունը հիմնված է գերմանական հետախուզության kwxmic գաղտնալսված հեռախոսազրույցների տվյալների վրա: Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը նշել է, որ Ասադը, հավանաբար, դեռ որոշ ժամանակ կպահպանի իշխանությունը, անկախ ԱՄՆ ներխուժման հանգամանքից, կամ դրանից հրաժարվելու հանգամանքից, իսկ քաղաքացիական պատերազմը կարող է տարիներ տևել:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ հակամարտության 2,5 տարվա ընթացքում, այդ թվում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Ըստ ԱՄՆ տվյալների, որոնք Ասադի զորքերին են պատասխանատու համարում վերջին քիմիական հարձակման համար, որի հետևանքով 1400 մարդ զոհվեց, որից 426-ը երեխաներ են: Այլ երկրներ և կազմակերպություններ ավելի փոքր թվեր են ներկայացնում:

Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---