Բիլ Քլինթոնը նախանձե՞ց «Wikileaks-ի համբավին». Նա որոշել է հրապարակել ԿՀՎ մոտ 300 գաղտնի փաստաթղթեր

Բիլ Քլինթոնը նախանձե՞ց «Wikileaks-ի համբավին». Նա որոշել է հրապարակել ԿՀՎ մոտ 300 գաղտնի փաստաթղթեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոկտեմբերին առաջին անգամ կհրապարակի Բոսնիայում և Հերցոգովինայում 1992-1995 թթ. պատերազմի մասին ԿՀՎ փաստաթղթերը, որոնցից հանվել է «գաղտնի» սահմանափակումը, հայտնել են Բոսնիայի ԶԼՄ-ները՝ ամերիկյան աղբյուրների վրա հղումով:

Ակնկալվում է, որ Քլինթոնը կհրապարակի ԿՀՎ այն փաստաթղթերը, որոնք հասանելի էին անձանց շատ նեղ շրջանակի: Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում՝ Քլինթոնի հիմնադրամում «Բոսնիա. հետախուզական տվյալներն ու Քլինթոնի նախագահությունը» թեմայով սիմպոզիումի ժամանակ: Բանավեճի ժամանակ խոսքը գնալու է 1990-ականների Բալկաններում պատերազմի մասին, հետախուզական ծառայությունների դերի մասին բարձրաստիճան պաշտոնյաների իրազեկման գործում և Քլինթոնի վարչակազմի քայլերի, ուղղված հակամարտության կարգավորմանը, հայտնոմ է «ՌԻԱ Նովոստին»:

Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ուեսլի Քլարկը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Սամյուել Բերգերն ու հայտնի այլ գործիչներ:

Բոսնիան ու Հերցոգովինան 1922 թ. հայտարարեց Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից դուրս գալու մասին, որից հետո երկրում պատերազմ սկսվեց բոսնիացի մահմեդականների՝ բոշնյակների, սերբերի ու խորվաթների մասնակցությամբ, որը շարունակվեց մինչև 1995 թվականը: Ըստ փորձագետների, մոտ 100 հազար մարդ զոհվեց Բոսնիայում և Հերցոգովինայում, որի բնակչությունը մինչ պատերազմը 4 միլիոն էր:

Ինչպես նշում են ռազմական փորձագետները, Բոսնիայի պատերազմն իր դաժանության ու արյունահեղության աստիճանով առանձնանում է նույնիսկ Հարավսլավիայի փլուզման ողբերգության ֆոնին, որը սկսվեց Սլովենիայի և Խորվաթիայի անջատումից և Կոսովոյի հակամարտության տեսքով շարունակվում է մինչ օրս: Բացի այդ, կա պատերազմի կրկնության հավանականություն, եթե լինի Արևմուտքի տերերի պատվերը կամ Եվրոպայի իրավիճակի ընդհանուր ապակայունացման ֆոնին (ինչը և տեղի է ունենում):

Պաշտոնապես համարվում է, որ հակամարտության պատճառը խորքային ներքին ազգամիջյան ու միջկրոնական հակամարտություններն են, իսկ ՄԱԿ, ԵՄ և ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, ծայրահեղական իսլամիստական ուժերի միջամտությունը երկրորդական էր: Բայց իրականում արտաքին ուժերը ոչ միայն չնպաստեցին դեռ բեղմնավորման շրջանում գտնվող հակամարտության մարմանը, այլև նախաձեռնող եղան ու առավելագույն ջանքերը գործադրեցին այն բորբոքելու համար:

Ծայրահեղական տրամադրությունների բորբոքման գործում մեծ եղավ ամերիկյան ոչ կառավարական Rabita կազմակերպության դերը, որի նպատակն էր միավորել մոլորակի մահմեդականներին և պանիսլամիստական շարժման գլոբալիզացմանը նսպաստող ռազմաքաղաքական և տեղեկատվական աջակցություն ապահովել:

WikiLeaks կայքը բացվեց 2006 թվականի դեկտեմբերի 29-ին մի խումբ անձանց կողմից, որոնց «առաջնորդը» հետագայում դարձավ ավստրալացի Ջուլիան Ասանժը: Կայքը նախատեսված էր տարբեր գաղտնի ու փակ փաստաթղթերի զետեղման համար, որոնքպետական մարմիններումբացահայտում էին կոռուպցիան և չարաշահումները, գրում է Lenta.ru-ն:

WikiLeaks-ի նպատակն էր կոռուպցիայի բացահայտումը Միջին Ասիայի երկրներում, Չինաստանում ու Ռուսաստանում, կարևոր դեր ուներ նաև Արևմուտքի կառավարությունների ու կորպորացիայի գաղտնի գործունեության լուսաբանումը:

WikiLeaks-ը ֆինանսավորվում էր նվիրատվությունների հաշվին, այդ թվում որոշ խոշոր կազմակերպությունների կողմից: Կայքի բյուջեն գնահատվել է 175 հազար դոլար, իսկ հիմնական խմբագիրներից բացի, որոնք, ըստ Ասանժի, 5-ն էին, կայքի աշխատանքին մասնակցել է մոտ 800 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---