Իրանն ուզում է միջնորդ դառնալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում. Գերմանիան դեմ չէ20 սեպտեմբերի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում: Washington Post-ում հրապարակված հոդվածում նա նշել է, որ Թեհրանը կարող է աջակցել Դամասկոսի և ապստամբների միջև բանակցություններին: «Իրանի կառավարությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը»,- ասել է Ռոուհանին: Իրանի նախագահը նաև խոսել է Մերձավոր Արևելքում լարվածության հաղթահարման ուղիների մասին: «Մենք պետք է միասին գործենքկառուցողական ազգային երկխոսություն հաստատելու համար՝ լինի դա Սիրիայում կամ Բահրեյնում»,- գտնում է Ռոուհանին: Նա կարևորել է մի մթնոլորտի ստեղծումը, որի առկայության դեպքում տարածաշրջանի ժողովուրդները կկարողանան ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը՝ մեկնաբանելով Ռոուհանիի հայտարարությունը, նշել է. «Մենք ուրախ ենք տեսնել նրան, ով կարող է ազդեցություն ունենալ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ Ռոուհանիի խոսքերին պետք է հաջորդի գործը, նշել է Զայբերտը: Ըստ նրա Բեռլինում ողջունում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու Իրանի իշխանությունների որոշումը և համարում են, որ դա «առաջին և կարևոր կոնկրետ քայլն է» միջազգային հանրության հետ Իրանի երկխոսության հետագա զարգացման համար: «Իրանի հայտարարած չափավոր քաղաքականությունը պետք է իրոք դրական ազդեցություն ունենա միջազգային գործակցության վրա»,- ասել է Զայբերտը: «ԳԴՀ կառավարությունը հուսով է, որ Իրանը կշարունակի այն իրագործել»,- ասել է նա: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Անցած շաբաթ Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և համաձայնագիր ստորագրել այն արգելելու մասին: Ըստ համաձայնության, քիմիական զենքի միջազգային փորձագետները պետք է Սիրիա ժամանեն 2013 թվականի նոյեմբերից ոչ ուշ: Սիրիական քիմիական զենքի արսենալի ոչնչացումը նախատեսվում է ավարտել 2014 թվականի կեսին: Ոչնչացման բոլոր հարցերը լուծելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ֆինանսավորմանը կմասնակցեն նաև միջազգային դոնորներ: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |