Զարուհի Փոստանջյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից

Զարուհի Փոստանջյանը կհեռացվի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ խորհրդակցելով խմբակցությունների հետ, մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում:

Պատճառն երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծն է: Խորհրդարանի ղեկավարի այս որոշման համար հիմք է ծառայում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1 ենթակետը:

«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումт իր բնույթով բացարձակ իրավունք չէ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք»,- ասված է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:

Երեկ ԵԽԽՎ նիստին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին, Զարուհի Փոստանջյանը երկրի ղեկավարին հարցրեց հետևյալը.

«Դուք եղե՞լ եք Եվրոպայում վերջերս կազինոյում, քանի որ Դուք հայտնի եք հասարակությանը որպես խաղամոլ, այնտեղ 70 միլիոն եվրո՞ եք կորցրել: Ո՞վ է տվել Ձեզ այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը կորցրած գումարը»,- ինչին ի պատասխան հնչեց Սերժ Սարգսյանի պատասխանը.

«Ես խորապես համոզված եմ, տիկին Փոստանջյան, որ ներկայացնում են հայ ժողովրդին, ու դրանով հպարտ եմ: Ցավոք սրտի, Ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին: Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր երևակայության հերթական արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի: Եթե նման հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կտայի, որ գոնե մի քիչ գոհ լինեիք, ու այդքան չարություն Ձեր մեջ չլիներ»:

Փոստանջյանի նման վարքագիծը մեծ աղմուկ առաջացրեց հասարակության շրջանում: Ոմանք բողոքում էին, որ Փոստանջյանը ամբողջ Եվրոպայի «խայտառակեց» հայ ժողովրդին, մյուսներն ասում էին՝ «լավ է արել»:

Նիստի ավարտին Աժ պատգամավորը «Գալա»-ին ասել էր, որ չնայած շատերի քննադատություններին չի փոշմանում իր հարցի համար ու «ԵԽԽՎ -ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»:

«Եթե ասում են` այդ տեղը չէր այդ հարց տալու, թող գան այստեղ ու տեսնեն, թե քանի հայեր ստիպված են այստեղ իրենց ազգանունները փոխել, ներկայանալ թուրքերի ազգանունով, որպեսզի ստանան ապաստարան»,- ասել էր Փոստանջյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---