Ռուսաստանը պատրաստվում է վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ30 մարտի 2006 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստվում է վերանայել իր քաղաքկանությունը Հայաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները, ինչպիսին հանդիսանում է Հայաստանը Ռուսաստանի համար, պետք է ավելի սերտ լինեն: «Գիտական եւ մշակութային կապերի բացակայությունը մեր երկրների միջեւ վերջին 10-15 տարիների ընթացքում բացասական է անդրադարձել հարաբերությունների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար բավական անբարենպաստ իրադրություն ստեղծվեց. Ռուսաստանը չունի ԱՊՀ երկրների մասնագետներ: Այժմ դրությունը սկսել է ուղղվել, մենք հայագիտության բաժին ենք բաց անում, որը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, սակայն կարիք կա հայոց լեզվի մասնագետների, եւ առավել եւս գրաբարի»,- նշել է պրոֆեսոր Մեյերը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մերձեցման ճանապարհին կան որոշակի առաջխաղացումներ: «Վերջերս Երեւանում էր ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին, այժմ Հայաստանում է գտնվում իմ գործընկեր, արեւելագետ Վիտալի Նաումկինը, առաջիկայում սկսվում է հայտնի արաբագետ Դմիտրի Ֆրոլովի այցը: Մենք գրեթե տեղյակ չենք ժամանակակից հայ պատմաբանների աշխատություններին, սակայն հուսով եմ, որ այդ սխալը կուղղվի»,- նշել է Միխայիլ Մեյերը: Նշենք, որ պրոֆեսոր Միխայիլ Մեյերը գտնվում է Երեւանում` «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» զարգացման ֆոնդի հարավկովկասյան մասնաճյուղի հրավերով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |