200 իսլամիստներ Գերմանիայից մեկնել են կռվելու Սիրիա

200 իսլամիստներ Գերմանիայից մեկնել են կռվելու Սիրիա

PanARMENIAN.Net - Շուրջ 200 իսլամիստներ են Գերմանիայից մեկնել Սիրիա ապստամբների կողմից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում է Spiegel-ը, գերմանական Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության գաղտնի տվյալների վրա հղումով:

Գրոհայինների մի մասն արդեն Սիրիայում է, մյուս մասը՝ ճանապարհին: Իսլամիստների թվում շատ են Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային նահանգի բնակիչները: Նրանցից բացի կան նաև Հեսսենի, Բեռլինի, Համբուրգի ու Բավարիայի ներկայացուցիչներ: Գրոհայինների կեսից ավելին գերմանական քաղաքացիություն ունի, գրում է Lenta.ru-ն:

Իսլամիստները Գերմանիայից միանում են սեփկան «գերմանական ճամբարին» Սիրիայի հյուսիսում, որտեղ ուսուցումն անցնում են գերմաներենով, նշում է Deutsche Welle-ն:

Եվրոպական երկրներից իսլամիստների ընդհանուր քանակը Սիրիայում հասնում է հազարի: 2012 վերջի տվյալնելով 120 Բելգիայից էր, 90-ը՝ Մեծ Բրիտանիայից, 50-ը՝ Դանիայից: Եվս 150 մարդ Կոսովոյից է: Պատերազմին մասնակցում են նաև ՌԴ քաղաքացիներ, մասնավորապես Հյուսիսային Կովկասից:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---