«ՀայՌուսգազարդը» զիջել է խոշորագույն հարկատուի իր դիրքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

«ՀայՌուսգազարդը» զիջել է խոշորագույն հարկատուի իր դիրքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

PanARMENIAN.Net - 2013 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով «ՀայՌուսգազարդը» զիջել է խոշորագույն հարկատուի է իր դիրքը 1000 խոշոր հարկատուների ցուցակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Ըստ ցուցակի, որ հրապարկել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 9 ամսում պետբյուջե է վճարել 26,3 մլրդ դրամ՝ 2012 թ. հունվար-սեպտեմբերի 16,4 մլրդ դիմաց:

Ռուսական բնական գազի առաքումների ու իրացման ոլորտում մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հաշվետու շրջանում ՀՀ պետբյուջե է վճարել շուրջ 25,3 մլրդ դրամ՝ 2012 թ. հունվար-սեպտեմբերի 22,6 մլրդ դրամի դիմաց:

Երրորդը «Ղ Տելեկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը` VivaCell-MTS), որը ավելի քան 22,3 մլրդ դրամ հարկ է վճարել 2013 թ. 9 ամսում՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 13,3 մլրդ դրամի փոխարեն: Նրան հաջորդում է «Ալեքս–Գրիգ» ընկերությունը, որը վճարել է 11,8 մլրդ դրամ: Եվ առաջատարների հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)՝ 11.5 մլրդ դրամով:

«Ֆլեշ» ընկերությունը 6-րդ տեղում է 8,5 մլրդ դրամով, նրան հաջորդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 8,4 մլրդ դրամով, «Գեոպրոմայնինք Գոլդ» ընկերությունը 6,4 մլրդ դրամ, «Սի Փի Էս-օիլ քորփորեյշն»-ը՝ 5,6 մլրդ դրամով: Տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը՝ 5,3 մլրդ դրամով:

5 առաջատար բանկերի թվում են «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը ընթացիկ տարվա 9 ամսում 3,6 մլրդ դրամ է փոխանցել պետբյուջե, որին հաջորդում են «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն՝ 3,5 մլրդ դրամ, ACBA-ն՝ 3 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---