21  23.10.13 - «էյր Արմենիա» ավիաընկերության աոաջին Բոինգ 737 օդանավի վայրէջքը ու շնորհանդեսը

«Էյր Արմենիան» թռչելու է «Արմավիայի» ուղղություններով

«Էյր Արմենիան» թռչելու է «Արմավիայի» ուղղություններով

PanARMENIAN.Net - Հայաստանի ավիացիոն ղեկավարության որոշմամբ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությանը կսպասարկի Երևանից՝ Եկատերինբուրգ, Մինվոդի, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նիժնի Նովգորոդ թռիչքները: Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան նոտան տեղադրված է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:

Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում: Ինչպես կառավարության նիստին նշել էր վարչապետ Սարգսյանը, հարցի շուրջ բուռն քննարկումներ, ինչպես նաև իրարամերժ մոտեցումներ են եղել` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ:

Ըստ մասնագետների` Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները կդարձնի հարմարավետ, գներն էլ կնվազեն:

Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում:

Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին:

Սնանկության գործընթաց սկսելու հայտարարությունից հետո «Արմավիա» ընկերության դեմ 15 դատական հայց էր ներկայացվել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, մեծ մասը չվճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի մասով աշխատակիցների հայցերն են: Որոշ դեպքերում «Արմավիան» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակնհայտ խուսափելով գումարի տրամադրումից:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:

Ընկերությունն իր առաջին Boeing 737-ը ներկայացրել էր հոկտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---