Ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների» գրեթե բոլոր ղեկավարները

Ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների» գրեթե բոլոր ղեկավարները

PanARMENIAN.Net - Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Ասսամ ալ Արիանը, հայտնում է «Ռոյթերսը», երկրի ներքին գործերի նախարարությունում աղբյուրի վրա հղումով: Գերատեսչությունում նշել են, որ շուտով կհրապարակվեն մանրամասները:

Ասսամ ալ Արիանը ձերբակալվել է Նոր Կահիրեի իր նստավայրում: Ձերբակալության մանրամասները կներկայացվեն առաջիկայում, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ասսամ ալ Արիանը Ազատության և արդարության կուսակցության ղեկավարի տեղակալն է, որը հանդիսանում «Մահմեդական եղբայրների» քաղաքական թևը: Վերջին ամիսներին նա եղել է իսլամիստների բողոքի ցույցերի անցկացման գլխավոր գաղափարախոսը՝ համապատասխան տեսաելույթներով հանդես գալով «Ալ Ջազիրայով»: Ասսամ ալ Արիանը մինչև վերջերս մնում էր «Մահմեդական եղբայրների» այն փոքրաթիվ ղեկավարներից մեկը, որը ձերբակալված չէր: Կազմակերպության ղեկավարների մեծ մասը ձերբակալված է անկարգություններ հրահրելու մեղադրանքով: 2013 թ. սեպտեմբերի 23-ին կազմակերպության գործունեությունը կասեցվեց դատարանի որոշմամբ, իսկ հոկտեմբերին հայտարարվեց լուծարման մասին:

Հակասությունները իշխանությունների ու «Մահմեդական եղբայրների» միջև սկսվեցին, երբ իսլամիստները դեմ դուրս եկան իրենց շահերը ներկայացնող նախագահ Մուրսիի պաշտոնանկությանը, որին զինվորականները հեռացրեցին իշխանությունից օգոստոսին: Կահիրեի փողոցենորւմ հայտնվեցին բողոքի ճամբարներ, բախումներ սկսվեցին ոստիկանների հետ: Օգոստոսին Եգիպտոսում բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Կառավարությունը պատասխանատվությունը բարդեց «Մահմեդական եղբայրների» վրա, հայտնում է ՌԲԿ-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---