«Զրկվելով» Հայաստանից ու Ուկրաինայից՝ ԵՄ-ն փորձում է բաց չթողնել Վրաստանին ու Մոլդովային27 նոյեմբերի 2013 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը հուսով է, որ Վրաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Ըստ նրա, դրա համար Վրաստանը պետք է շարունակի ճիշտ քայլեր անել, հայտնում է «Թբիլսյան շաբաթ» պարբերականը: «Մենք սպասում ենք Վիլնյուսի գագաթաժողովին, որտեղ Վրաստանն ու Մոլդովան փաստաթղթի ստորագրման երաշխիքներ կստանան, և ես հուսով եմ, որ շատ շուտով համաձայնագիրը կստորագրվի: Դրա համար Վրաստանը պետք է ճիշտ քայլեր կատարի»,-հայտարարել է Դիմիտրովը: Արևելյան գործընկերության գագաթաժողովը տեղի կունենա Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին: Այն կանցնի ԵՄ ղեկավար Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ղեկավարությամբ: Գագաթաժողովին կմասնակցեն Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը: Գագաթաժողովում կստորագրվի շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվում է Վրաստանի մասնակցությունն Եվրամիության ճգնաժամերի կառավարման գործողություններին: Ինչպես նախօրեին հայտնեց ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվա՝ Վիլնյուսում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթաժողովներին: ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և որ Երևանը կշարունակի խորացնել հարաբերությունները ԵՄ հետ, ոչ ի վնաս Մաքսային միության: Հղումներ թեմայով. «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |