Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում

Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում: Ըստ նախնական տվյալների, եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Սա կլինի նախարարների երրորդ հանդիպումը: Նախորդը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտին Բաթումում:

Առաջին անգամ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպեցին 2012 թ. հունիսի 8-ին թուրքական Տրաբզոնում: Այն ժամանակ ստորագրվեց Տրաբզոնի հռչակագիրը, որտեղ նախանշվեցին այդ երկրների փոխգործակցության կարևորագույն ոլորտները՝ էկոնոմիկա, էներգետիկա, ենթակառուցվածքներ, տրանսպորտ, մշակույթ և հումանիտար ոլորտ:

Բաթումում երեք երկրների նախարարները ընդունեցին 2013-2015 թթ. միջգերատեսչական համագործակցության գործողությունների պլանը: Այն մաշկել էին համապատասխան գերատեսչությունները, ծրագիրը ենթադրում է կոնկրետ ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---